Աշխատանքային այցով Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը ժամանել է Անթալիա՝ մասնակցելու COP31-ին
11/11/2026 14:58
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայից ժամանել է Թուրքիայի Հանրապետություն՝ մասնակցելու COP31 համաժողովին։ Այս մասին ՀՀ վարչապետը տեղեկացրել է սոցցանցերում՝ կցելով նաև տեսանյութ և գրելով․ «Աշխատանքային այցով ժամանեցի Թուրքիայի Հանրապետություն»։
Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, Անթալիայի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է Թուրքիայի մշակույթի նախարարի տեղակալ Սերդար Չամը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում