Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներն անձնակազմում. Բուլղարիայի ափերի մոտ բեռնանավ է խորտակվել
16/11/2026 19:25
Կարդացեք նաև
Բուլղարիայի ափերի մոտ՝ Սև ծովում, խորտակվել է Սոմալիի դրոշի ներքո նավարկող BETUL 8 բեռնանավը, որը Ռումինիայից Եգիպտոս էր տեղափոխում ցորեն։ Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, նավի անձնակազմում եղել են Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ։
Աղետի ազդանշանը տրվել է բուլղարական Կալիակրա հրվանդանից մոտ 40 ծովային մղոն դեպի հարավ-արևելք ընկած տարածքում։ Ըստ Բուլղարիայի ազգային հեռուստատեսության փոխանցման՝ չնայած նավի խորտակմանը, փրկարարական գործողության արդյունքում հաջողվել է փրկել անձնակազմի բոլոր 12 անդամներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում