«Սահմանադրության առաջարկն արդեն մերժված է, էլ ինչո՞ւ եք քննարկում տեքստը». Ռուբեն Մելիքյան
Կարդացեք նաև
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նոր Սահմանադրության նախագծի շուրջ ծավալված բանավեճերին՝ նշելով, որ քաղաքական առաջարկի մերժումից հետո տեքստի մանրամասները քննարկելն աննպատակահարմար է։ Իրավապաշտպանի գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Սահմանադրությունն իրավաքաղաքակա՛ն փաստաթուղթ է։ Իշխանական ուժը կատարել է քաղաքական առաջարկ, որը ընդդիմությունը մերժել է։ Մերժել է հստակ ու աներկբա։ Էլ իմաստը ո՞րն է՝ քննարկելու իշխանական ուժի քաղաքական առաջարկի կարևոր բաղկացուցիչը հանդիսացող տեքստը (է՛ս կա, է՛ս չկա, է՛ս ա փոխվել, է՛ս ա մնացել, և այլն):
Երբ որ, օրինակ, բանկից զանգում՝ օվերդրաֆթ են առաջարկում, դուք էլ՝ մերժում եք — մերժելուց հետո՞ եք քննարկում պայմանները, թե՞ առաջ։ Մերժելուց հետո՛ պայման քննարկելը նորմալ չի, չէ՞: Բա հիմա ինչու՞ եք քննարկում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում