Տիգրան Աբրահամյան. Բանակում իրականացված «բարեփոխումները» տապալվել են՝ Շաքի մտած ադրբեջանցին դրա ապացույցն է

Տիգրան Աբրահամյան. Բանակում իրականացված «բարեփոխումները» տապալվել են՝ Շաքի մտած ադրբեջանցին դրա ապացույցն է

Ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննության ավարտից հետո պարզ է դարձել, որ նրա անցումը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Իշխանասար բնակավայրի ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նախկին պատգամավորի գնահատմամբ՝ մինչ իշխանության ներկայացուցիչները քննադատում են 90-ականներից առաջնագծում ծառայած ամրություններն ու պնդում, թե նոր «ամրոցներ-բունկերներ» են կառուցել, ըստ իրենց իսկ բնութագրման՝ առանց հատուկ պատրաստության և սպեցնազի փորձի սովորական ադրբեջանցի զինծառայողն անխոչընդոտ շրջանցել է առաջին գիծը, «ամրոցները», երկրորդ ու երրորդ գծերը, տեսադիտարկման համակարգերն ու առաջնագծի շարժը՝ հասնելով Շաքի բնակավայր, ահաբեկելով քաղաքացիական անձանց ու անչափահասներին և վտանգ ստեղծելով նրանց կյանքի համար։

Ինչպես նշել է Աբրահամյանը, իշխանությունները հենց սրա համար են խորհրդարանական ամբիոններից հոխորտում, Ալիևից խաղաղություն աղերսում և հայտարարում բանակում իրականացված «բարեփոխումների» մասին։ Նախկին պատգամավորը իշխանությունների ստեղծած համակարգը համեմատել է գեղեցիկ փաթեթավորված ու գունազարդված թղթե տնակի հետ, որը, նրա խոսքով, տապալել է բոլոր ստուգատեսները, ինչի վկայությունն են թե՛ ադրբեջանցի զինծառայողի անարգել անցումը, թե՛ բանակում շարունակվող մահվան դեպքերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում