Արտարժույթի միջին փոխարժեքները հայաստանյան բանկերում՝ նոյեմբերի 20-ին

Արտարժույթի միջին փոխարժեքները հայաստանյան բանկերում՝ նոյեմբերի 20-ին

Հայաստանյան բանկերում նոյեմբերի 20-ին արտարժույթի անկանխիկ փոխանակման միջին փոխարժեքներով ԱՄՆ դոլարը գնվում է 358,37 դրամով և վաճառվում՝ 362,65 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք Rate.am հարթակից։

Անկանխիկ գործարքների դեպքում ռուսական ռուբլու միջին առքը կազմում է 4,28 դրամ, վաճառքը՝ 4,49 դրամ։ Եվրոն գնվում է 390,58 դրամով, վաճառվում՝ 400,85 դրամով, իսկ վրացական լարին՝ համապատասխանաբար 134,81 և 144,18 դրամով։

Կանխիկ փոխանակման պարագայում նոյեմբերի 20-ին բանկերում ԱՄՆ դոլարի միջին առքը կազմում է 358,18 դրամ, վաճառքը՝ 362,21 դրամ։ Ռուբլին կանխիկ գնվում է 4,14 դրամով և վաճառվում՝ 4,43 դրամով։

Եվրոյի կանխիկ առքի միջին փոխարժեքը 390,47 դրամ է, վաճառքինը՝ 400,20 դրամ։ Վրացական լարիի կանխիկ գործարքների դեպքում միջին առքը կազմում է 134,16 դրամ, իսկ վաճառքը՝ 145,11 դրամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում