Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է Փաշինյանի խոսքին և ժուռնալիստների միության հայտարարությանը
Կարդացեք նաև
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակված գրառման մեջ նշել է, որ մեծ գոհունակությամբ է ընթերցել Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը՝ կապված Նիկոլ Փաշինյանի հայհոյախառն խոսույթի հետ։ Նրա խոսքով՝ երկրի ղեկավարներից ոչ ոք նախկինում իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով, ինչը, ըստ նրա, բնութագրում է Փաշինյանի կերտած Հայաստանի պատկերը։
Տեր-Պետրոսյանը նաև հույս է հայտնել, որ Հայաստանի զարգացումներին հետևող միջազգային իրավապաշտպան կառույցները պատշաճ գնահատական կտան այդ հայտարարությանը և աչք չեն փակի ժողովրդավարական պարտավորությունները ոտնահարող գործելակերպի վրա, իսկ վերջում սրտանց շնորհավորել է ժուռնալիստների միությանը հիմնավոր հայտարարության հրապարակման առիթով։
Լևոն Տեր-Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան, Ժուռնալիստների միություն, Մարդու իրավունքներ, Հայաստան
Հետևեք մեզ նաև Telegram-ում