Կարեն Գրիգորյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից
26/11/2026 18:42
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Կարեն Գրիգորյանը այդ պաշտոնում նշանակվել էր 2024 թվականի փետրվարի 14-ին։
Գեներալ-մայոր Գրիգորյանը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին։ 1994 թվականից սկսած՝ նա զինված ուժերում զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ, մասնավորապես՝ 2014–2015 թվականներին ղեկավարել է Հադրութի, ապա՝ «Մարտունի 3» զորամասերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում