Կամչատկայում 6․2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայում 6․2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայում գրանցվել է 6․2 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԳԱ Միասնական երկրաֆիզիկական ծառայության կամչատկյան մասնաճյուղը։ Ցնցումը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին՝ Մոսկվայի ժամանակով 16:15-ին, ինչը տեղական ժամանակով համապատասխանում է նոյեմբերի 29-ի գիշերվա ժամը 01:15-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկիից 78 կիլոմետր հեռավորության վրա՝ 189․1 կիլոմետր խորությամբ։ Քաղաքում ցնցումների ուժգնությունը կազմել է 3 բալ։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել։

Մասնագետների գնահատմամբ՝ նոյեմբերի սկզբից թերակղզու ափերի մոտ սեյսմիկ ակտիվությունը պահպանվում է միջին ֆոնային մակարդակում։ Դրանից առաջ՝ նոյեմբերի 27-ին, Կամչատկայի արևելյան ափի մոտ գրանցվել էր 4․8 մագնիտուդով երկրաշարժ, որի օջախը գտնվում էր Պետրոպավլովսկ-Կամչատսկիից 205 կիլոմետր հեռավորության վրա։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 16-ին, Կամչատկայի հարավում տեղի էր ունեցել 6․9 մագնիտուդով ավելի ուժեղ երկրաշարժ։ Միասնական երկրաֆիզիկական ծառայության տվյալներով՝ այդ դեպքում էպիկենտրոնը գտնվել էր Պետրոպավլովսկ-Կամչատսկիից 156 կիլոմետր հարավ-արևմուտք՝ 138 կիլոմետր խորությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում