Նարեկ Կարապետյան. Պատրա՞ստ է հրաժարական տալ, երբ ընդդիմությունը չքվեարկի

Նարեկ Կարապետյան. Պատրա՞ստ է հրաժարական տալ, երբ ընդդիմությունը չքվեարկի

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է վարչապետի՝ սահմանադրության քվեարկության վերաբերյալ հայտարարություններին՝ գրելով.

«Փաշինյանը Պետրոսի եթերում երկու անգամ նախանձելի ինքնավստահությամբ հայտարարեց, որ ընդդիմությունը կքվեարկի Ալիևյան սահմանադրության օգտին։

Եթե իսկապես վստահ է իր խոսքերին և չի խաբում ժողովրդին, թող պատասխանի մի պարզ հարցի.

ԵՐԲ ընդդիմությունը ՉՔՎԵԱՐԿԻ Ալիևյան սահմանադրության օգտին, պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում