Զինյալները մինչեւ 500 սովորողների են պատանդ վերցրել Պակիստանի Փեշավար քաղաքում

Զինյալները մինչեւ 500 սովորողների են պատանդ վերցրել Պակիստանի Փեշավար քաղաքում

Առնվազն վեց զինյալներ մի քանի հարյուր սովորողների են պատանդ վերցրել Պակիստանի Փեշավար քաղաքում զինծառայողների երեխաների դպրոցում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Reuters գործակալությանը, դպրոցի ներսում ինտենսիվ հրաձգություն Է լսվում: Զինվորականները շրջապատել են շենքը:

Պակիստանի զինված ուժերի ներկայացուցիչները հայտնել են, որ շենքում կարող են գտնվել շուրջ 500 սովորողներ ու դասախոսներ:

Շենքի գրավման պատասխանատվությունը ստանձնել Է «Թալիբան» շարժումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը

Հետևեք մեզ նաև Telegram-ում