Մոսկվայում ադրբեջանցիները կրակել են միմյանց վրա (տեսանյութ)

Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող «Արևելյան հեքիաթ» սրճարանում ադրբեջանցիների երկու խմբավորումների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, որն ավարտվել է հրաձգությամբ: Այս մասին Մոսկվա գործակալությանը տեղեկացրել են տեղի իրավապահ մարմինները:

Կրակահերթի արդյունքում վիրավորվել են ադրբեջանցիներ Բաբաևն ու Աբդուլլաևը, իսկ Այդին Փաշալիևը մահացել է հրազենային վնասվածքից:

Նախնական տվյալներով, կասկածյալը թաքնվել է Opel մակնիշի մեքենայի մեջ: Ձեռնարկվել են միջոցառումներ նրանց ձերբակալելու համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում