Բենիտեսը կարող է հեռացվել «Նապոլիից»

Բենիտեսը կարող է հեռացվել «Նապոլիից»

Իտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը չափազանց դժգոհ է իր թիմի վերջին արդյունքներից և մոտ ժամանակներս կարող է նախաձեռնել գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի՝ աշխատանքից հեռացվելը։ Այդ մասին հայտնում է «La Gazzetta dello Sport»-ը։

Հիշեցնենք, որ «Նապոլին» Ա Սերիայի վերջին 4 տուրերում չի կարողանում հաղթել, 15 տուրից հետո ունի 24 միավոր և մրցաշարային աղյուսակում 7-րդն է։ Բացի այդ, «Նապոլին» չի կարողացել դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում