Հայաստանում առևտրի նոր մշակույթ կձևավորվի. պարզաբանում է Ճշմարիտյանը

Նմանատիպ
Հայաստանում արտադրության արդյունավետության բարձրացման և առևտրի նոր մշակույթի ձևավորման համար համաշխարհային բանկը 50 մլն դոլարի վարկ կտրամադրի: Այս մասին թեթև արդյունաբերողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` տեղեկացնելով, որ համաձայնագիրն Ազգային ժողովում է: «Հիմա Ազգային ժողովում քննարկվում է Համաշխարհային բանկի 50 միլիոնանոց վարկային ծրագիր, որի 7 միլիոնն ուղղված է Հայաստանում էտալոնային կենտրոն, իսկ 43 միլիոնը` վաճառողների և պահեստների ցանց ստեղծելուն: Այսինքն` կլինեն մասնագիտացված վաճառողներ, ովքեր կհամագործակցեն արտադրողների հետ, կասեն որքան և ինչ ապրանք է հարկավոր, կկազմակերպեն արտահանումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ճշմարիտյանը:
Էկոնոմիկայի նախարարն ընդգեց, որ տարիներ շարունակ այդ հարցը բարձրացվում է, սակայն լուծման որևէ առաջարկ չի եղել: «Էլ ճար չկա: Արտադրողները չեն կարող զբաղվել և արտադրության կազմակերպմամբ և վաճառեն ապրանքները, դա արդյունավետ չէ: Այդպես էլ չկարողացանք համոզել, որ պետք է ներդրում անել և կառավարման համակարգերը կատարելագործել, իսկ հիմա վարձելու ենք մենեջերներ, ովքեր կվաճառեն այդ արտադրանքը»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը:
Էկոնոմիկայի նախարարությունում անցկացվեց հանդիպում թեթև արդյունաբերության ոլորտի գործարարների մասնակցությամբ: Վերջիններս ներկայցրեցին ոլորտային խնդիրները և հանդես եկան առաջարկներով: Գործարարների հետ հանդիպումը վարում էր նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում