«Եկեղեցու հետ հակամարտությունը Փաշինյանի համար հնարավոր է տխուր ավարտ ունենա»․ Արա Աբրահամյան

Նմանատիպ
ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նշել է, որ հայ եկեղեցու հետ հակամարտությունը Փաշինյանի համար կարող է տխուր ավարտ ունենալ, քանի որ եկեղեցին հայ հասարակության հիմքն է, իսկ կառավարությունը սկսում է գործել օրենքից դուրս:
Աբրահամյանի կարծիքով՝ գործարար և բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումները սկսվել են միայն այն պատճառով, որ նա աջակցել է եկեղեցուն՝ ի պաշտպանություն Փաշինյանի գործողությունների։
«Նրան մեղադրում են պետությանը սպառնալու մեջ, բայց բոլորը հասկանում են, որ կալանավորումը կապ չունի այն բանի հետ ինչում նրան մեղադրում են՝ Սամվելը շատ հավատարիմ, նորմալ, կանխատեսելի մարդ է։ Նա երբեք վատ բան չի ասել ու չի արել՝ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Փաշինյանի դեմ»,-ասել է Աբրահամյանը: Նա նաև հայտնել է, որ Կարապետյանի ձերբակալությունը մեծ արձագանք է ստացել և բացասական ընկալվել ամբողջ աշխարհի հայկական սփյուռքում։
«Նա շատ հայտնի, հարգված անձնավորություն է, նրան ամբողջ աշխարհում ճանաչում և հարգում են որպես գործարար և բարերար։ Նա շատ բան է անում հանրապետության և աշխարհի հայերի համար։ Հետևաբար, իհարկե, նրա ձերբակալության հարցը հիմա քննարկվում է, ես հիմա ուղղակի չեմ կարողանում աշխատել՝ հեռախոսն անընդհատ զանգում է», – ասել է Աբրահամյանը։
ՌԴ հայերի միության նախագահի գնահատմամբ՝ Փաշինյանը հետապնդում է Կարապետյանին՝ ցույց տալու, որ նա «Հայաստանում կարող է անել այն, ինչ ուզում է»։ Աբրահամյանը նաև հույս է հայտնել, որ իշխանությունները կհասկանան, որ Կարապետյանին պետք է ազատ արձակել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում