Կասիլյաս. Հպարտ եմ Նոյերի համար, բայց Ռոնալդուն անգերազանցելի է

Կասիլյաս. Հպարտ եմ Նոյերի համար, բայց Ռոնալդուն անգերազանցելի է

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը  վստահ է, որ այս տարի ևս «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի իր թիմակցին՝ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

Իսպանացի դարպասապահն անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ 2014 թ. լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում է Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը։

-Բոլոր դարպասապահների, այդ թվում՝ ինձ համար հպարտանալու առիթ է, որ այդ անվանակարգում նաև դարպասապահ է ներկայացված։ Սակայն լավագույնի կոչմանն արժանի է Ռոնալդուն, քանի որ նա այս տարի այնպիսի մակարդակի խաղ է ցուցադրում, ինչը ոչ մի այլ ֆուտբոլիստի չի հաջողվել,-ասել է Կասիլյասը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում