Զիդան. Մարզել անգլիական ակո՞ւմբ։ Ինչո՞ւ ոչ

Զիդան. Մարզել անգլիական ակո՞ւմբ։ Ինչո՞ւ ոչ

Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող, ներկայումս «Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դեմ չէր լինի անգլիական Պրեմիեր լիգայի ակումբ մարզել։Այս մասին Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հայտնել է «Canal Plus»-ին։

-Իհարկե, ապագայում ես կցանկանայի առաջընթաց ունենալ։ Նախ, այս մրցաշրջանում մեր առաջին նպատակը Սեգունդան է։ Իսկ թե ինչ կլինի մեկ տարի հետո, դա ժամանակը ցույց կտա։

Որպես ֆուտբոլիստ ես ցանկություն չունեի տեղափոխվելու Անգլիայի առաջնություն, իսկորպես մարզիչ՝ իսկ ինչո՞ւ ոչ։ Դա այնպիսի առաջնություն է, ուր մարզչից մեծ էներգիա է պահանջվում։ Ինձ դա դուր է գալիս,-ասել է Զիդանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում