Մենեզ. Եթե ֆուտբոլը չլիներ՝ բանտում կլինեի

Ֆրանսիայի հավաքականի և «Միլանի» հարձակվող Ժերեմի Մենեզը պատմել է, որ եթե չլիներ սպորտը, ապա ինքը շատ դժվար ճանապարհ կուենար։

«Միլանի» կազմում 13 խաղում 8 գոլ խփած ֆրանսիացին մեծացել է Փարիզի արվարձաններում։

-Եթե իմ կյանքում չհայտնվեր ֆուտբոլը, ապա ամեն ինչ կարող էր բանտում ավարտվել,-պատմել է նա «Gazzetta dello Sport»-ին։- Իմ շատ ընկերներ են այնտեղ. գողություն, թմրանյութեր, նման բաներ… այնտեղ դու ուզում ես ամեն ինչ, բայց փող չկա։

Ֆուտբոլն ինձ հնարավորություն տվեց խուսափել այդ ճակատագրից,-ամփոփել է «նոր Զիդանը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում