Ստեղծվել է ԵՏՄ-ի հարցերով արագ արձագանքման խումբ
22/12/2014 17:28
Նմանատիպ
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության
հետ կապված օրենսդրական դաշտում և մաքսային ընթացակարգերում կատարված փոփոխություններին հասարակությանը, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին իրազեկելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնում ստեղծվել է արագ արձագանքման խումբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության վերաբերյալ հետաքրքրող բոլոր հարցերով քաղաքացիները կարող են զանգահարել 060 544 444 հեռախոսահամարով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում