11.1 C
Yerevan

Արամ Ա Կաթողիկոսը կոչ է արել նեցուկ լինել Սիրիայի հայ համայնքին

Նմանատիպ

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ...

Հզոր երկրաշարժ պակիստանում․ կան զոհեր

Առնվազն 9 մարդ է զոհվել Պակիստանի հյուսիս-արևմտյան Խայբեր Փախտունխվա...

Ադրբեջանը նորից արգելափակել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի...

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը շարունակում է կապի մեջ մնալ Սիրիայի հայ համայնքի հոգևոր պատասխանատուների հետ և հետևել նրանց աշխատանքներին, հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական ծառայությունը:

Տեղեկանալով որոշ ընտանիքների տնտեսական դժվարությունների մասին, վեհափառը գումար է հատկացրել Ազգային Առաջնորդարանին’ սննդի և այլ անհրաժեշտ կարիքների համար:

Նա կարևորել է Սիրիայի հայ համայնքի գործնականապես նեցուկ կանգնելու անհրաժեշտությունը:

«Միջին Արևելքի գաղութների կենսունակ ու կազմակերպ պահպանումը առաջնահերթություն է’ ելնելով մեր ազգի ընդհանրական ու գերագույն շահերից: Լիբանանի հայությունը լիբանանյան ահավոր պատերազմի օրերին, շնորհիվ հավաքական կամքի, հավատի ու միասնականության, կանգուն մնաց: Նույնը պետք է կատարի նաև Սիրիայի հայությունը: Այժմ զգացական հայտարարություններ անելու ժամանակը չէ: Պետք է զորավիգ դառնալ Սիրիայի հայությանը, որպեսզի նա կարողանա հաղթահարել դժվարությունները»,- ասել է Վեհափառը:

Կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից նաև հայտնել են, որ Արամ Ա-ն հանձնարարել է Կիլիկիան Կաթողիկոսության թեմերին’ նյութական աջակցություն ապահովել Սիրիայի ազգային վարժարանների համար:

spot_imgspot_img