Հրաձիգ Նորայր Բախտամյանի առաջին փորձն հաջողությամբ չավարտվեց

Հրաձիգ Նորայր Բախտամյանի առաջին փորձն Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում հաջողությամբ չավարտվեց: Տասը մետր տարածությունից օդամղիչ ատրճանակով մրցաշարում Բախտամյանը մինչ վերջին կրակահերթն առաջատարների թվում էր, սակայն, վերջին կրակահերթը ձախողելով, դուրս մնաց առաջատար ութնյակից՝ զբաղեցնելով 16-րդ տեղը:

Օգոստոսի հինգին Բախտամյանը հանդես կգա 50մ օդամղիչ ատրճանակով մրցումներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում