Վերջին օրերին Սիրիայում ավելի քան 130 մարդ է զոհվել

Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով վերջին օրերին ավելի քան 130 մարդ է զոհվել, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Ամենաշատ զոհերը գրանցվել են Դամասկոսում և նրա արվարձաններում՝ շուրջ 60 մարդ: Այստեղ մարտերն ընթանում են ծանր սպառազինության պայմաններում, ինչի հետևանքով բնակչության մի մասը մնացել է առանց կապի և էլեկտրականության: Ընդդիմադիր ուժերի հաղորդմամբ՝ վարչակարգի ուժերը ակտիվացնում են գործողություններն այն շրջաններում, որտեղ վարչակարգի առավել մեծ թվով հակառակորդներ կան:
Բախումների արդյունքում Դարա քաղաքում զոհվել է 30 մարդ, Հալեպում՝ 20, Հոմսում՝9, Իդլիբում 7 զոհ մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում