Լոնդոնում այսօր մեդալների 12 հավաքածու է խաղարկվելու. Հայերը մրցապայքարը կշարունակեն վաղը

Այսօր Լոնդոնի Օլիմպիական խաղերում խաղարկվելու է մեդալների 12 հավաքածու: Մեդալների համար կպայքարեն ջրացատկորդները, մարմնամարզիկները, հրաձիգները, ձյուդոիստները, ծանրամարտիկները, սուսերամարտիկներն ու լողորդները:

Հրաձգություն. Տղամարդիկ. Օդամղիչ ատրճանակ – 10 մ. Սկիզբը` 15:15,

Ձյուդո. Կանայք – 57 կգ. Սկիզբը` 17:00,

Ձյուդո. Տղամարդիկ – 73 կգ. Սկիզբը` 17:28,

Ջրացատկ. Տղամարդիկ. Աշտարակ – 10 մ (սինխրոն). Սկիզբը` 18:00,

Ծանրամարտ. Կանայք – 58 կգ. Սկիզբը` 18:30,

Ծանրամարտ. Տղամարդիկ – 62 կգ. Սկիզբը` 22:00,

Մարմնամարզություն. Տղամարդիկ. Թիմային բազմամարտ. Սկիզբը` 19:10,

Սուսերամարտ. Կանայք. Սկիզբը` 22:10,

Լող. Տղամարդիկ. Ազատ ոճ – 200 մ. Սկիզբը` 22:43,

Լող. Կանայք. Թիկնալող – 100 մ. Սկիզբը` 22:51,

Լող. Տղամարդիկ. Թիկնալող – 100 մ. Սկիզբը` 22:58,

Լող. Կանայք. Բրաս – 100 մ. Սկիզբը` 23:15:

Հայ մարզիկներն այսօր ելույթներ չունեն: Իսկ վաղը ժամը 13:00-ին Միքայել Քոլոյանը հանդես կգա լողի ազատ ոճի որակավորման 100 մետր մրցապայքարում: Երեկոյան ժ. 22։00-ին էր Առաքել Միրզոյանը օլիմպիական չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի ծանրամարտի 69կգ քաշային կարգում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում