13.1 C
Yerevan

Խոսրովի արգելոցում առկա խնդիրները քննարկվել են բնապահպանության նախարարությունում

Նմանատիպ

Հենրիխ Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել

Միլանի «Ինտերի» ամսվա լավագույն գոլի հեղինակը Հայաստանի հավաքականի նախկին...

Իվան Կրամսկոյի այդքան ծանոթ «Անծանոթուհին»

Երբ փոքր էի, հիշում եմ՝ այս նկարը կախված էր...

Սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, ամպրոպ

Հանրապետության տարածքում` Մարտի 23-ի ցերեկը, 24-26-ը, 27-ի գիշերը, 28-ին առանձին...

ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արամ Հարությունյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի նախկին Գիլան պետական արգելավայրի տարածքում առկա հիմնահարցերի ուսումնասիրման համար ստեղծված աշխատանքային խմբի ընդլայնված նիստը:

Ընդլայնված նիստին մասնակցում էին «Խոսրովի արգելոց» , «Փրկենք թեղուտը», «Թռչկան», «Էկոդաշինք» քաղաքացիական նախաձեռնության անդամներ և մի շարք այլ բնապահպանական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, հայտնում են ՀՀ Բնախահպանության նախարարության մամլո ծառայությունից:

Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահն ամփոփեց ՀՀ բնապահպանության նախարարի 2012թ հունվարի 31-ի N18-Ա հրամանով ստեղծված հանձնաժողովի իրականացրած աշխատանքների արդյունքները, մասնավորապես’

1. 2010թ կասեցվել է «Հովազաձոր» ՍՊԸ-ի կողմից իրականացվող շինարարական աշխատանքները,

2. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ենթակայության տակ գտնվող նախկին «Գիլան» պետական արգելավայրի տարածքում առկա հիմնահարցերի ուսումնասիրման, առաջարկությունների ներկայացման և հետագա աշխատանքների իրականացման նպատակով աշխատանքային խումբը մի շարք քննարկումներ է կազմակերպել, ինչպես նաև այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց՝ տեղում կիսակառույց շինության վիճակին ծանոթանալու և աշխատանքային խորհրդակցություն անցկացնելու համար:

3. Աշխատանքային խումբը ուսումնասիրել է «Հովազաձոր» ՍՊԸ-ի իրավական փաստաթղթերը’ շինարարական թույլտվությունը, նախագծերը:

4. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը 25.06.2012 թ. N 25 գրությամբ դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի, Արարատ գրանցման բաժին անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը չեղարկելու նպատակով:

5. Վերը նշված Արարատ գրանցման բաժնից 27.06.2012թ. N Կ-25/06/2012-4-0110 գրությամբ ստացվել է ծանուցում գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթի կասեցման վերաբերյալ, որում նշվում է, որ անշարժ գույքի նկատմամբ հարուցված իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածի 1 մասի 1 և 3 կետի սահմանված հիմքերով:

6. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնարարվել է սահմանված կարգով կրկին անգամ ծանուցել «Հովազաձոր» ՍՊԸ-ին 10 օրյա ժամկետում ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 925-Ն և 2009 թվականի ապրիլի 23-ի N 500-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 866-Ն որոշման հիմքերով վարձակալության պայմանագրերը լուծելու մասին համաձայնություն ստանալու համար: Միևնույն ժամանակ «Հովազաձոր» ՍՊԸ-ին զգուշացվել է, որ համաձայնությունը չստանալու դեպքում հարցը կլուծվի դատական կարգով:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Հենրիխ Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել

Միլանի «Ինտերի» ամսվա լավագույն գոլի հեղինակը Հայաստանի հավաքականի նախկին...

Իվան Կրամսկոյի այդքան ծանոթ «Անծանոթուհին»

Երբ փոքր էի, հիշում եմ՝ այս նկարը կախված էր...

Սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, ամպրոպ

Հանրապետության տարածքում` Մարտի 23-ի ցերեկը, 24-26-ը, 27-ի գիշերը, 28-ին առանձին...