Առաքել Միրզոյանն անհաջող է հանդես եկել Լոնդոնում

Լոնդոնում ընթացող ամառային օլիմպիական խաղերում երեկ կայացել է ծանրամարտի 69 կգ քաշային կարգում օլիմպիական մեդալների խաղարկությունը:

Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը, ում հետ մարզիչները մեծ հույսեր էին կապում, ցավոք, ձախողվել է և դուրս մնացել մրցաշարից:

Պոկում վարժության ժամանակ Ա.Միրզոյանը բարձրացրել է 148 կգ, որը 5-րդ արդյունքն էր: Իսկ հրում վարժությունում ծանրամարտիկը երկու անգամ փորձել է բարձրացնել 177 կգ, երրորդ փորձի ժամանակ էլ՝ 181 կգ, սակայն երեք դեպքում էլ անհաջող:

Մրցաշարի հաղթող է դարձել չինացի Քինֆեն Լինը, ով երկամարտում ցույց է տվել 344 կգ արդյունք: 2-րդ տեղը զբաղեցրել է ինդոնեզացի Տրիյատնո Տրիյատնոն՝ 333 կգ, իսկ բրոնզե մեդալին արժանացել է ռումինացի Ռազվան Մարտինը՝ 332 կգ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում