Օգոստոսի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակում Մոսկվայում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, հանդիպմանը նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերություններին վերաբերող օրակարգային մի շարք հարցեր՝ համագործակցությունը քաղաքական, հումանիտար և առևտրա-տնտեսական ոլորտներում:
Հանդիպմանը նախատեսվում է նաև քննարկել Հայաստանի և ՌԴ համագործակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում, մասնավորապես այնպիսի կառույցներում, ինչպիսիք են ԱՊՀ-ն ու ՀԱՊԿ-ը: Նաև քննարկել միջազգային և տարածաշրջանային ակտուալ օրակարգային թեմաներ, այդ թվում և իրավիճակը Անդրկովկասում: