Եվս մի ինքնասպանության փորձ է կանխվել

Երևանի Դավթաշենի կամրջից քաղաքացի է ցանկացել նետվել ցած: Այս մասին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել օգոստոսի 2-ին’ ժամը 17.42-ին:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը’ պարամեդիկներով:

Ժամը 17.59-ին իրավապահ մարմինների կողմից կանխվել է Երևանի բնակիչ, 1978 թ. ծնված Ս. Մանուկյանի ինքնասպանության փորձը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում