ՀՀ վարչական դատարանը կարճել է Վ.Գասպարիի դեմ հայցի վարույթը

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը դատավոր Կարինե Բաղդասարյանի նախագահությամբ որոշել է կարճել Վարդգես Գասպարիին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին Հայաստանի ոստիկանության Կենտրոնական բաժնի հայցի վարույթը:

Գասպարիի դեմ հայցի քննությունն սկսվել է նախորդ տարվա մայիսից, իսկ ահա բոլորովին վերջերս, հուլիսի 13-ին, Հայաստանի ոստիկանության Կենտրոնական բաժինը դատարան ներկայացրած դիմումով ամբողջությամբ հրաժարվել է ներկայացված հայցապահանջից։ Այդ մասին տեղեկացնում է Panorama.am-ը՝ հղում անելով դատական տեղեկատվական համակարգից:

Այդ պատճառով էլ Վարչական դատարանը կարճել է գործի վարույթը: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։

«Մեկ տարի վեց ամիս ակտիվ ժամանակի կորուստ», -իր ֆեյսբուքյան էջում գործի վարույթը կարճելու մասին որոշումը մեկնաբանել է Գասպարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում