Հայ ըմբիշ Ա.Ջուլֆալակյանն ադրբեջանցու նկատմամբ տարած հաղթանակից հետո կպայքարի օլիմպիական ոսկու համար

Այսօր Հայաստանի հավաքականի համար հաջողությունների և հաղթանակների օր էր Լոնդոնի օլիմպիական խաղերում: 

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 74կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ադրբեջանցի ըմբիշ Էմին Ահմադովի հետ պայքարում վերջինիս պարտության է մատնել`դուրս գալով եզրափակիչ։ Օլիմպիական չեմպիոնի կոչման համար Արսենը կպայքարի Ռուսաստանի ներկայացուցիչ Ռոման Վլասովի հետ։

Նշենք, որ այս մրցաշարի 1/8 եզրափակիչում մեր մարզիկը հաղթել էր ղրղզ ըմբիշ Դոնիյար Կոբոնովին, իսկ 1/4 եզրափակիչում՝ բելառուսցի Ալեքսանդր Կիկինյովին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում