Նախօրեին ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է շրջվել Վանաձոր-Ստեփանավան ճանապարի 1-ին կմ-ին, որի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունը, որ վթարի ենթարկվածը Վանաձորի բնակիչ, Պաշտպանության նախարարության կայազորային հոսպիտալի բժիշկ Արթուր Վարդումյանն է: