Հայաստանի միջազգային պահուստները դեկտեմբերին կրճատվել են ավելի քան 762 մլն դոլարով
30/01/2015 14:22

Նմանատիպ
Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2014 թ. դեկտեմբերին կազմել են 1 մլրդ 489.3 մլն դոլար` մեկ ամսում նվազելով 762,3 մլն դոլարով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակի համաձայն` միջազգային պահուստներից 945.4 միլիոնն արժեթղթեր են, իսկ կանխիկ արտարժույթը և ավանդները կազմել են 492.4 մլն: ԱՄՀ-ում փոխառության հատուկ իրավունքը (SDR) դեկտեմբերին կազմել է 6,2 մլն դոլար:
Դեկտեմբերին Հայաստանի արժութային շուկայում տեղի ունեցան լուրջ տատանումներ: Դրամի արժեզրկման գործընթացը մեղմելու համար Կենտրոնական բանկը հանդե եկավ նոր գործիքով: ԿԲ-ը յուրաքանչյուր շաբաթ սահմանված չափի դոլար էր վաճառում առևտրային բանկերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում