Հայ ըմբիշը զիջել է Իրանի ներկայացուցչին
07/08/2012 18:01
Նմանատիպ
Լոնդոնում ընթանում է հունահռոմեական ոճի 96 կգ քաշային կարգի մրցաշարը:
Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում պարտվել է իրանցի Ղասեմ Ղոլամրեզա Ռեզայիին։ Եթե Իրանի ներկայացուցիչը հաջող հանդես գա կիսաեզրափակչում, ապա մեր ըմբիշը հնարավորութուն կստանա պայքարելու բրոնզե մեդալի համար։
Ավելի վաղ 1/8 եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը հաղթել էր իտալացի Դայգորո Տիմոնչինիին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում