Ա.Ալեքսանյանն արժանացել է օլիմպիական բրոնզե մեդալի. Հայաստանի հավաքականն իր ակտիվում 3-րդ մեդալն ունեցավ
Նմանատիպ
Այսօր Լոնդոնի Օլիմպիական խաղերի շրջանակում կայացել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 66 և 96 կգ քաշային կարգերի մրցաշարերը, որոնցում Հայաստանի հավաքականի կողմից հանդես էին գալիս երկու ըմբիշ:
66 կգ քաշային կարգում գոտեմարտող Հովհաննես Վարդերեսյանը, ով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել, ցավոք պարտվել է:
Իսկ 96 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը 3-րդ տեղի համար պայքարում նախ հաղթանակ է տարել թուրք Իլդեմ Ջենքի նկատմամբ, այնուհետև պարտության է մատնել կուբացի Յունիոր Էստրադա Ֆալկոնին՝ վաստակելով օլիմպիական բրոնզե մեդալ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն արդեն 3 օլիմպիական մեդալ է վաստակել: Հռիփսիմե Խուրշուդյանը ծանրամարտի կանանց մրցաշարում վաստակել է բրոնզե մեդալ, ևս մեկը՝ այսօր ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանն է շահել, իսկ Արսեն Ջուլֆալակյանը Հայաստանի հավաքականին արծաթե մեդալ է պարգևել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում