Հայտնի են Լոնդոնում ընթացող ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչի մասնակիցները

2012 թվականի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում արդեն հայտնի են ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ դուրս եկած մասնակիցները, որոնք կմրցեն օգոստոսի 11-ին:

Կիսաեզրափակիչ հանդիպումներում Բրազիլիան 3:0 հաշվով հաղթեց Հարավային Կորեային, իսկ Մեքսիկային ընտրանին 3:1 հաշվով հաղթանակ տարավ Ճապոնիայի հանդեպ:

Այսպիսով, եզրափակիչում կհանդիպեն Մեքսիկայի և Բրազիլիայի օլիմպիական հավաքականները: Իսկ երրորդ տեղի համար կպայքարեն Ճապոնիան և Հարավային Կորեան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում