ԱՄՆ-ում կբեմադրվի հայոց ցեղասպանության մասին պատմող ներկայացում

Սեպտեմբերի 4-ից Նյու Յորքում կբեմադրվի 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության մասին պատմող ներկայացումը:

Պիեսի հեղինակն է Ալեքսանդր Դինելարիսը: Այն պատմում է Մայքլ Կիրիակոս անունով երիտասարդի մասին, ով պատահմամբ առևերեսվում է սեփական ընտանիքի’ մինչ այդ իրեն անհայտ պատմությանը:
Հոր մահից հետո Մայքլը հայտնաբերում է մի տուփի մեջ պահվող նամակներ և դրանք ուսումնասիրելով պարզում է, որ ինքը ոչ թե հույն է, ինչպես իրեն ասել են, այլ Օսմանյան կայսրությունում ապրած հայերի ժառանգ, ում նախնիներն էլ թուրքերի կողմից դարասկզբին Ցեղասպանության են ենթարկվել:
Ճշմարտությունն իմանալով’ նա որոշում է ավելի ուժեղ լինել և պայքարել:

Ներկայացումը խիստ զայրույթ է առաջացրել ԱՄՆ-ի թուրքական համայնքի ներկայացուցիչների շրջանակում, հայտնում է CNNturk-ը:
«Այս ներկայացման նպատակն արվեստը չէ, այլ 1915 թ-ի դեպքերը դարձյալ օրակարգ մտցնելը: Դա քարոզչություն է»,- ասել է Ամերիկայի թուրքերի ֆեդերացիայի ղեկավար Ալի Չընարը:
Ներկայացման տոմսերը այսօրվանից վաճառքում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում