Սիրիայի որոշ շրջաններում ընդդիմությունը սկսել է նահանջել
Նմանատիպ
Վերջին օրերին Հալեպի Սալահեդդին թաղամասում Սիրիայի կառավարական զորքերի և ընդդիմադիր զինյալների միջև ամենաինտենսիվ մարտերն էին ընթանում:
Euronews-ի տեղեկություններով’ այստեղ կառավարական զորքի թիվը կազմել է շուրջ 20 հազ մարդ, իսկ ընդդիմադիրների թիվը մոտ երեք անգամ պակաս է եղել: Սակայն Սիրիայի պետական, այնպես էլ արևմտյան լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, ըստ որի` ընդդիմությունը նահանջել է:
Ամենաթեժ մարտերն անցկացվել են նաև Հալեպի մարզում: Ռմբակոծվել են Ազազ, Թել Ռըֆաթ և էլ Բաբ շրջանները: Ըստ որոշ աղբյուրների’ երեկվա ռմբակոծության հետևանքով Հալեպի մոտակայքում առնվազն 150 մարդ է զոհվել:
Սիրիացի ընդդիմադիրների պնդմամբ’ թուրքական սահմանի մոտակայքում իրականացված այդ հարձակումները նպատակ ունեն կանխելու սիրիացի փակստականների մուտքը Թուրքիա:
Երեկ ընդդիմադիրների դեմ գործողություններ են իրականացվել նաև Դամասկոսի Թադամուն, Դումար, Քադեմ շրջաններում, որոնց ընթացքում ծանր տեխնիկա և ռազմական ուղղաթիռներ են օգտագործվել: