Բենիտեսը կարծում է` «Նապոլին» կարող է երկրորդ հորիզոնականը զբաղեցնել
17/02/2015 20:07

Նմանատիպ
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կարծում է, որ իր թիմը կարող է Իտալիայի առաջնությունում զբաղեցնել երկրորդ հորիզոնականը: Մրցաշարի 23-րդ տուրից հետո «Նապոլին» զբաղեցնում է երրորդ հորիզոնականը` երկրորդ տեղում ընթացող «Ռոմային» զիջելով 5 միավոր:
-Իտալիայի առաջնությունում ամենաուժեղ կազմն ունի «Յուվենտուսը»: Վերջ ի վերջո դա վճռորոշ նշանակություն կունենա: Ինչ վերաբերվում է մեզ, ապա նույն ոգով շարունակելու դեպքում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու հնարավորություն կունենանք: Իհարկե, շատ բան կախված է նաև «Ռոմայից»: Եթե նրանք սայթաքեն, մենք անպայման կփորձենք օգտվել,-ասել է Բենիտեսը «Canal Plus»-ին տված հարցազրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում