Հունտելար. Անհամբերությամբ սպասում եմ «Ռեալի» հետ խաղին

Նմանատիպ
«Շալկե 04»-ի հարձակվող Կլաս-Յան Հունտելարը կարծում է, որ խաղային պրակտիկայի բացակայությունը բացասաբար չի ազդի Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի խաղի վրա:
«Բունդեսլիգայում իմ որակազրկումից հետո անհամբերությամբ սպասում եմ առաջիկա խաղին և կենտրոնացած եմ միայն դրա վրա: Բունդեսլիգայի հաջորդ տուրում դեռ որակազրկված եմ լինելու և պետք է ամեն ինչ զրոյից սկսեմ: Կարծում եմ` խաղաժամանակի բացակայությունը խնդիր չի լինի:
Նախորդ մրցաշրջանում «Ռեալի» հետ խաղերում շատ գոլեր բաց թողեցինք մեր սխալների պատճառով: «Ռեալը մեծագույն ակումբ է, որտեղ խաղալու մասին երազում է յուրաքանչյուր ֆուտբոլիստ: Ժամանակին ինձ դա հաջողվել է: Լավ ժամանակներ էին, բայց ես միշտ կենտրոնացած եմ ապագայի վրա: Այժմ «Շալկե 04»-ում եմ և հաճույք եմ ստանում: Ցանկանում եմ ցուցադրել այն ամենը, ինչին ընդունակ եմ»,-Հունտելարի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում «Ռեալը» «Շալկեին» հաղթեց 6:1 և 3:1 հաշիվներով: «Շալկե 04»-«Ռեալ» հանդիպումը կայանալու է վաղը, մեկնարկը` Երևանի ժամանակով 23:45-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում