Արցախի ԱԺ նախագահը ուսանողներին է ներկայացրել օրենսդիր իշխանությանը վերաբերող հարցերը

Արցախի ԱԺ նախագահը ուսանողներին է ներկայացրել օրենսդիր իշխանությանը վերաբերող հարցերը

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպում է ունեցել խորհրդարանում փորձուսուցում անցնող Արցախի պետական համալսարանի քաղաքագիտության և իրավագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, Աշոտ Ղուլյանն ապագա քաղաքագետների ու իրավագետների ուշադրությանն է ներկայացրել օրենսդիր իշխանության կառուցվածքին ու գործունեությանը, ԼՂՀ Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված լիազորություններին և դրանց շրջանակում Ազգային ժողովի կողմից իրականացվող գործառույթներին առնչվող հարցերը:

Խորհրդարանի նախագահն ընդգծել է ուսումնառության ընթացքում զարգացման ժամանակակից միտումներին հետևելու, օտար լեզուների տիրապետելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին լիարժեք տեղեկատվությանը տիրապետելու և ճիշտ ներկայացնելու կարևորությունը: Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը պատասխանել է ուսանողների հարցերին և շնորհավորել նրանց՝ գալիք Վերածննդի օրվա առթիվ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում