Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը փետրվարի վերջին կայցելի Ադրբեջան

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը փետրվարի վերջին կայցելի Ադրբեջան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մյովլուդ Չավուշօղլուն փետրվարի 25-26-ին պաշտոնական այց կկատարի Ադրբեջան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, report.az-ին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ում:

Նախատեսվում են Չավուշօղլուի հանդիպումները Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնական անձանց հետ:

Թուրքական ԱԳՆ-ում ադրբեջանական կայքին հայտնել են, որ «հանդիպման ժամանակ քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային բնույթի խնդիրներ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում