Ս.Բալասանյանը Գյումրիում հանդիպել է քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների հետ

Այսօր Գյումրի քաղաքի քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանը հանդիպել է քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների հետ, տեղեկացրել է քաղաքապետի թեկնածուի մամուլի խոսնակը:

Հանդիպման ընթացքում Սամվել Բալասանյանը ներկայացրել է Գյումրի քաղաքի զարգացման իր տեսլականը և քաղաքապետ ընտրվելու պարագայում կատարվելիք աշխատանքների հակիրճ նկարագրությունը:

Այնուհետ, կողմերն անցել են քաղաքի զարգացման հետ կապված տարաբնույթ հարցերի քննարկմանը, մտքերի փոխանակմանը, ինչպես նաև հանդես եկել տարաբնույթ առաջարկություններով: Սամվել Բալասանյանը նշել է, որ արված բոլոր առաջարկությունները մանրակրկիտ կքննարկվեն և հնարավորինս տեղ կգտնեն իր նախընտրական ծրագրում:

Հանդիպման ավարտին Սամվել Բալասանյանը հավաստիացրել է ներկաներին, որ համայնքի ղեկավար ընտրվելու պարագայում նման ձևաչափի հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում