Սիրիայի Քոբանի քաղաքից քշված ԻՊ-ն ապաստանել է Թուրքիայում

Սիրիայի Քոբանի քաղաքից քշված ԻՊ-ն ապաստանել է Թուրքիայում

Սիրիայի Թուրքիային սահամանակից քրդաբնակ Քոբանի քաղաքից քուրդ մարտիկների եւ միջազգային կոալիցիոն ուժերի ռազմական գործողությունների արդյունքում քշված «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները ապաստանել են Թուրքիայում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Սաբահ» թերթը, այս մասին թուրքական հետախուզությունն արդեն տեղեկացրել է անվտանգության ուժերի համապատասխան կառույցներին եւ զգոնության կոչ արել:

Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը նշել է, որ արդեն Թուրքիայի տարածք են անցել ԻՊ-ի 3 հազար մարտիկներ: Իսլամիստ ջիհադականները թուրք-սիրիական սահմանի չվերահսկվող հատվածներով անցել են Հաթայի (Անտիոք), Ադանայի, Անկարայի եւ Ստամբուլի շրջաններ:

Հղում կատարելով սեփական աղբյուրներին, թերթը հայտնել է, որ ԻՊ-ի մարտիկները ծրագրում են ահաբեկչական գործողությունների դիմել Թուրքիայի տարածքում:

Թուրքիայի ներքին գործերի նախարարն ավելի վաղ խոսոտվանել էր, որ Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի կազմում կռվում են Թուրքիայի 1000-ից ավելի քաքաքացիներ:

Միջազգային մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիան Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող ԻՊ-ին օգնում է ոչ միայն զենք եւ զինամթերքով, այլեւ իր տարածքում հատուկ բացած ճամբարներում մարտիկներ է վարժեցնում ԻՊ-ի շարքերը համալրելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում