Սեպտեմբերի 1-ին Հայաստանի բոլոր դպրոցներում տոնական հանդիսությամբ կնշվի Գիտելիքի օրը

Նոր ուսումնական տարվա սկիզբը՝ սեպտեմբերի 1-ը, նշվում է որպես Գիտելիքի օր:

Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից հանձնարական է տրվել՝ հանրապետության բոլոր դպրոցներում սեպտեմբերի 1-ին կազմակերպել տոնական հանդիսություններ՝ նվիրված Գիտելիքի օրվան:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կրթուրթյան և գիտության նախարարության մամուլի ծառայությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում