13.1 C
Yerevan

«Առավոտ». Հայերի համար ամենաանվտանգ տեղը Հայաստանն է. խմբագրական

Նմանատիպ

Հայաստանը մասնակցել է ՀԱՊԿ-ի զորավարժությունների բանակցություններին

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում տեղի են ունեցել 2023 թվականին նախատեսված...

Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը զգուշացրել է Ադրբեջաին սահմանների անխախտության մասին

Ադրբեջանի սահմանային տեղաշարժերի մասին մի շարք հայտարարություններից հետո, Իրանի...

Լավրովը կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկի ղարաբաղյան կարգավորումը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա,...

«Սիրիայի Հալեպ քաղաքի հայկական թաղամասից հակասական տեղեկություններ են գալիս’ շատ հնարավոր է, որ այդ շրջանն իսկապես ձեռքից ձեռք է անցնում և երեկվա դրությամբ, որքան հասկացա, գտնվում է իշխանության վերահսկողության տակ: Մի բան պարզ է’ այդ քաղաքում ապրելը, աշխատելը, երեխաներին դպրոց, մանկապարտեզ ուղարկելը անվտանգ չէ, և բնական է, որ մեր հայրենակիցները, տունն ու աշխատանքը սրտի կսկիծով թողնելով, մեկնում են այլ երկրներ’ այդ թվում գալիս են այստեղ, Հայաստան: Ի դեպ’ ես նրանցից մի քանիսին հարցրեցի’ արդյոք իրենց համար նախընտրելի չէ՞ Լիբանանը, և պատասխանն ինձ շատ տրամաբանական թվաց’ իսկ ի՞նչ երաշխիք կա, որ մի քանի տարուց նույնը Բեյրութում չի սկսվի:
Տեղահանվելու սթրեսը կա այդ մարդկանց գենետիկ հիշողության մեջ’ նրանց պապերի մեծ մասն իրենց կամքով չի հայտնվել Հալեպում: Եվ չնայած 100 տարի առաջ բռնությունը նպատակաուղղված էր հատկապես հայերի դեմ, իսկ հիմա հայերը ընդհանրապես այս ներսիրիական հակամարտության մեջ կողմ չեն հանդիսանում, ու հուսով եմ, չեն դառնա, նմանությունն ակնհայտ է’ մարդիկ զրկվում են հարազատ օջախներից: Բայց տվյալ դեպքում նրանք ակնկալում են ոչ թե արաբների, այլ հայերի, հայկական պետության հյուրընկալությունը: Արդյոք մենք’ հայաստանցիներս, պետական, հասարակական, կենցաղային մակարդակով պատշա՞ճ բարձրության վրա ենք: Վախենամ, որ’ ոչ:
Պարզ է, որ կոոուպցիայի մեջ մինչև կոկորդը թաթախված պետական պաշտոնյաները հանուն սիրիահայերի իրենց «վատ բնավորությունը» չեն թողնի և ամբողջությամբ կօգտվեն մարդկանց անօգնական վիճակից’ իրենց նյութական խնդիրները լուծելու համար: Այդ պատճառով էյ անիմաստ է կաշառակեր գայլերի գլխին Ավետարան կարդալը: Բայց մնացա՞ծը: Օրինակ, անշարժ գույքի բիզնեսմենները: Պարտադի՞ր է արդյոք մի քանի հարյուր հայրենակիցների դժբախտության վրա փող շինելը: Եվ ընդհանրապես, ես չեմ հասկանում «հասարակ ժողովրդի» փնթփնթոցը մեր հայրենակիցների հասցեին, որի մեջ, անշուշտ, լյումպենական նախանձի տարր կա: Այո, սիրիահայի կենսական միջին մակարդակն ավելի բարձր է, քան հայաստանցունը, բայց այդ մարդիկ հաստատ մեղավոր չեն, որ ապրել են մեզնից ավելի բարեկեցիկ երկրում: Ես չեմ հասկանում նաև քաղաքական գործիչներին, որոնք անպատասխանատու մեկնաբանություններով փորձում են ինչ-որ դիվիդենտներ շահել, բայց միաժամանակ դրանով վնասում են մեր եղբայրներին: Աստված տա’ իրավիճակը Սիրիայում հանդարտվի, և նրանք կարողանան վերադառալ իրենց տները: Բայց եթե չստացվի’ ես շատ կուզեի, որ նրանք մնան այստեղ, դառնան մեր երկրի լիարժեք քաղաքացները:
Ես գիտեմ, որ շատերն ինձ հետ համաձայն չեն լինի, բայց իմ կարծիբով, այնուամենայնիվ, հայերի համար ամենաանվտանգ տեղը Հայաստանն է: Դա, մեղմ ասած, աշխարհի ամենաարդար և ամենաբարգավաճ երկիրը չէ, այստեղ ամեն օր ոտնահարվում են մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, կատարվում են բազմաթիվ անպատիժ ապօրինություններ: Բայց Հայաստանը մնացած’ շատ ավելի լավ պետությունների նկատմամբ ունի մեկ անվիճելի առավելություն’ դա ձեր, հայերիս երկիրն է, և դրա դրական և բացասական կողմերի համար պատասխանատու ենք միայն մենք»,-գրում է «Առավոտի» խմբագիրն այսօրվա խմբագրականում:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Հայաստանը մասնակցել է ՀԱՊԿ-ի զորավարժությունների բանակցություններին

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում տեղի են ունեցել 2023 թվականին նախատեսված...

Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը զգուշացրել է Ադրբեջաին սահմանների անխախտության մասին

Ադրբեջանի սահմանային տեղաշարժերի մասին մի շարք հայտարարություններից հետո, Իրանի...

Լավրովը կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկի ղարաբաղյան կարգավորումը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա,...