Թուրքիան կանաչ լույս է տվել Սիրիայի ընդդիմադիր ուժերին` հայերի վրա հարձակվելու համար

Սիրիայի Հեղափոխությանը գերագույն խորհրդի տարածած ծանուցման մեջ պաշտոնական սպառնալիքներ են հնչում սիրիահայ համայնքի հասցեին, գրում է Sham Times-ը:
Այս սպառնալիքները լիովին իրական են, քանի որ, ըստ նշված աղբյուրի, ընդդիմադիրների թիկունքում կանգնած Թուրքիան հայերի վրա հարձակվելու կանաչ լույս է տվել նրանց:
Ընդդիմադիրները մասնավորապես հայերին սպառնում «աղետով ու ավերածություններով»:
Հեղափոխությանը գերագույն խորհրդի հայտարարության մեջ «որոշ հայորդիների» մեղադրել է «Ասադի ուժերի հետ գործակցելու, սպանությունների պատճառ դարձած գործողությունների մասնակցելու», «ռազմականապես սիրիական ռեժիմին սատարելու» համար:
«Այս ամենի վրա հիմնվելով՝ Սիրիական Հեղափոխության ղեկավարության գերագույն խորհուրդը այդ տարրերին նախազգուշացնում է այն հետևանքների մասին, որ կունենան այդ վտանգավոր գործողությունները և ռազմական սատարումը ռեժիմի զորքին»,-ասված է խորհրդի ծանուցման մեջ:
Սիրիայի ընդդիմադիր ուժերի համոզմամբ’ հայերը սիրիական կառավարական ուժերին սատարել են Հալեպում, Լաթաքիայում, Քեսաբում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում