8.1 C
Yerevan

Բերքաշատ գյուղում օծվել է նորակառույց Սբ. Խաչ եկեղեցին

Նմանատիպ

Ադրբեջանը նորից արգելափակել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի...

Բանակից տարկետում ստանալու համար փաստաթղթերն ընդունվում են ապրիլի 1-30-ը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է,...

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 2 մլն մարդ վրաններում է ապրում

Թուրքիայում երկրաշարժերից ավելի քան 1 ամիս անց 2 մլն....

Օգոստոսի 25-ին Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղում նախագահությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի, մասնակցությամբ Ուկրանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի, Մայր Աթոռի միաբան Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի և Արմավիրի թեմի հոգևոր դասի կատարվեց նորակառույց Սբ. Խաչ եկեղեցու օծման արարողությունը:

Եկեղեցու օծմանը ներկա էին եկեղեցու բարերար՝ կիևաբնակ Խաչատուր Խաչատրյանը, համայնքապետ Հարություն Չվչյանը, հարակից համայնքների ղեկավարները, բարերարի որդիները և համագյուղացիներ:

Եկեղեցու օծման արարողությունը սկսվեց «Դռնբացեքի» արարողությամբ, այնուհետև օծվեցին եկեղեցու 16 սյուները, Սբ. Խորանը, Մկրտության ավազանը և սրբապատկերները:

Արարողության ավարտին նորակառույց եկեղեցում կատարվեց առաջին Մկրտությունը: Մկրտվեց եկեղեցու բարերարի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը՝ օրինակ հանդիսանալով համագյուղացիների համար:

Եկեղեցու ճարտարապետն է Խաչիկ Դանիելյանը, ով հանդիսանում է Մեծամոր քաղաքի Սբ. Ղազար եկեղեցու ճարտարապետը:

spot_imgspot_img