Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքները շարունակվում են

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքները կավարտվեն մեկ տարուց, այս մասին ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ասել է «Արմենպրես»-ի հետ զրույցում:
«Հին մասնաշենքն ամբողջովին լինելու է գրադարանային եւ ֆոնդային միավորումների պահպանության տարածք: Ինտենսիվ հավաքչական աշխատանքի արդյունքում’ այսօր արդեն տեղի լուրջ խնդիր ունենք»,- ասաց է Դեմոյանը:
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը նշել է, որ ինստիտուտի վարչական մասը կտեղափոխվի նոր մասնաշենք: Ըստ Դեմոյանի’ տարածքը բավարար չէր գրադարանային գրքերի, ընթերցասրահների, համակարգչային կենտրոնի, աշխատակիցների համար: Թանգարանի տարածքը ընդլայնելուց հետո տարածք կտրամադրվի դահլիճի եւ դպրոցական դասարանի համար, ինչպես նաև թևային հատվածներում կլինեն նոր մասնաշենքեր, դահլիճի հակառակ կողմում նոր սրահ է լինելու, որն ավելի ընդարձակելու է ցուցադրական մակերեսը: Հին մասնաշենքի մակերեսներից մեկը կօգտագործվի բուն Ցեղասպանության գործընթացը ներկայացնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում