15.1 C
Yerevan

Վանաձորում Ազատամարտիկների պուրակ կհիմնվի

Նմանատիպ

Կարոն՝ Արցախյան պատերազմում կյանքի ճանապարհը փակել չթողած հրամանատարը

«Իմ կուսակցությունը իմ երկիրն է ու ժողովուրդը». Կարո Կարո Քահքեջյանն...

Երևանն ու Անկարան զբոսաշրջային շրջանից առաջ կբացեն սահմանը օտարերկրացիների համար

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները վերահաստատել են այս տարի մինչև...

Ադրբեջանցիները կրակ են բացել խաղողայգիներում աշխատող մարդկանց վրա. Արցախի ՆԳՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է տարածել հերթական ապատեղեկատվությունը, թե...

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնը Վանաձորի Խանդակ թաղամասում նախաձեռնել է Ազատամարտիկների պուրակի հիմնումը։

Ինչպես տեղեկացնում են հիմնադրամի լրատվական ծառայությունից, Խանդակը Վանաձորի ամենախիտ բնակեցված թաղամասերից է. այն ունի մոտ 6000 բնակիչ։ Արցախյան հերոսամարտի ժամանակ այս թաղամասից զոհվել է 7 մարդ: Նրանց հիշատակին ստեղծվող այս պուրակը թաղամասի բնակչության համար կդառնա ուխտատեղի, իսկ նրանց հարազատների համար կլինի մխիթարանքի և աղոթքի մի յուրօրինակ վայր:

Արդեն սեպտեմբեր ամսին կմաքրվի տարածքը, կդրվի պուրակի հիմքը, կկառուցվի տաղավար, կտեղադրվի ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար։ Հետագայում պուրակում կկառուցվեն խաղահրապարակներ, կտեղադրվեն մանկական կարուսելներ։ Պուրակի կառուցմանը կմասնակցեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կամավորները, թաղամասի բնակիչները:

Վանաձորում Ազատամարտիկների պուրակի կառուցման ծրագիրը Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իրականացնում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։

spot_imgspot_img