Հայաստանի համախառն միջազգային պահուստները կրճատվել են ավելի քան 90 մլն դոլարով
01/04/2015 12:09
Նմանատիպ
Հայաստանի համախառն միջազգային պահուստների ծավալը 2015 թվականի փետրվարի վերջին կազմել է 1 միլիարդ 260.9 մլն դոլար` հունվարի համեմատ նվազելով 6,67 տոկոսով կամ 90.2 մլն դոլարով:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկից:
Համախառն պահուստների կազմում ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվները կազմել են 1 մլրդ 255.4 մլն դոլար, որից 915.5 մլն դոլարը` արժեթղթեր, իսկ 339.9 մլն-ը՝ կանխիկ արտարժույթ և ավանդներ։
2014 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ համախառն միջազգային պահուստների ծավալը կազմում էր 1 մլրդ 489.3 միլիոն ԱՄՆ դոլար։ 2015թ. հունվարին արդեն պահուստների ծավալը կազմում էր 1 մլրդ 351,1 մլն դոլար` 2014-ի դեկտեմբերի համեմատ նվազելով 10,2 տոկոսով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում