Շախմատի աշխարհի թիմային առաջնություն. Հայաստանը հաղթեց ԱՄՆ-ին

Շախմատի աշխարհի թիմային առաջնություն. Հայաստանը հաղթեց ԱՄՆ-ին

Ծաղկաձորում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության հինգերորդ տուրում Հայաստանի հավաքականն առավելության հասավ ԱՄՆ-ի ընտրանու նկատմամբ: 

Առաջին երեք խաղատախտակների վրա ոչ-ոքի արդյունքներ գրանցվեցին: Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը և Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղացին համապատասախամաբար` Շանկլանդի, Լենդերմանի, Օնիշչուկի հետ:

Մեր ընտրանուն հաղթանակ պարգևեց Հրանտ Մելքումյանը, ով առավելության հասավ Դանիել Նարոդիտսկիի նկատմամբ: Սա Հայաստանի հավաքականի երկրորդ հաղթանակն էր, որի շնորհիվ մեր շախմատիստները պահպանում են մրցաշարում հաղթելու հնարավորությունները:

Աշխարհի թիմային առաջնությունը, 5-րդ տուր

ԱՄՆ – Հայաստան` 1.5:2.5

  • Շանկլանդ : Արոնյան` 0.5 – 0.5
  • Լենդերման : Մովսիսյան` 0.5 – 0.5
  • Օնիշչուկ : Հակոբյան` 0.5 – 0.5
  • Նարոդիտսկի : Մելքումյան` 0 – 1

Այս տուրում հաղթանակներ տոնեցին նաև Ուկրաինայի, Իսրայելի, Ռուսաստանի և Չինաստանի հավաքականները.

  • Ուկրաինա – Հնդկաստան` 2.5:1.5
  • Կուբա – Իսրայել`1.5:2.5
  • Չինաստան – Եգիպտոս` 2.5:1.5
  • Հունգարիա – Ռուսաստան` 0.5:3.5

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

1. Ուկրաինա 8 / 13
2. Չինաստան 8 / 12,5
3. Իսրայել 7 / 12
4. Կուբա 7 / 11,5
5. Հնդկաստան 5 / 9,5
6. Ռուսաստան 4 / 10,5
7. Հայաստան 4 / 8,5
8. Հունգարիա 4 / 8,5
9. ԱՄՆ 2 / 8,5
10. Եգիպտոս 1 / 5,5

Հավելենք, որ վաղը մրցաշարում դադար է, իսկ ապրիլի 25-ին կայանալիք 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Հունգարիայի ընտրանին է լինելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում