«Առավոտ». ՀՀԿ-ական պատգամավորն իրատեսական է համարում վարչապետի հայտարարությունը.
28/04/2015 10:02
Նմանատիպ
ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը իրատեսական է համարում վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ օրերս արած հայտարարությունը, որ 2015-ը կփակենք 2.5-3 տոկոս տնտեսական աճով:
«Առավոտ»-ի փոխանցմամբ՝ Գագիկ Մելիքյանը ցանկալի է համարում, որ աճի տեմպերը պահպանվեն արտադրության, գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում:
«Տարին տնտեսական առումով շատ լուրջ ու բարդ է, ու անգամ փոքր տնտեսական աճ արձանագրելը, ես կհամարեմ, որ այս տարին հաջողել ենք»,-թերթի փոխանցմամբ ասել է պատգամավորը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում